«Ռոմայի» հարձակվողներ Տեմի Աբրահամի և Նիկոլո Ձանիոլոյի կարգապահական ցուցանիշներն այս մրցաշրջանում աներևակայելի վատ են՝ ավելի վատ, քան Ա Սերիայի ութ պաշտպաններինը միասին վերցրած, գրում է Football Italia-ն:
Աբրահամն ու Ձանիոլոն այս մրցաշրջանում ստացել են 15 դեղին և երկու կարմիր քարտ, ինչը երկու հարձակվողների համար անհավանական վատ կարգապահական ցուցանիշ է:
Համեմատության համար, այս մրցաշրջանում միասին վերցրած 14 դեղին քարտ են ստացել Ա Սերիայի հետևյալ ութ պաշտպանները՝ Միլան Շկրինյար (2), Ստեֆան դե Վրեյ (2), Ֆրանչեսկո Աչերբի (1), Ֆիկայո Տոմորի (2), Սիմոն Կյաեր (2), Ջորջիո Կյելինի (2), Լեոնարդո Բոնուչի (1) և Կալիդու Կուլիբալի (2):
Այս պաշտպանները նույնպես ընդհանուր առմամբ երկու կարմիր քարտ են ստացել:
























































