Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն կվերադառնա Ա Սերիա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ջովինկոն երկուշաբթի օրը պայմանագիր կկնքի «Սամպդորիայի» հետ։ Գործարքը բանավոր համաձայնեցվել է»,- գրել է Ռոմանոն։
Ջովինկոյի վերջին ակումբը Սաուդյան «Ալ-Հիլալն» էր:
Մինչ արաբական ակումբում հանդես գալը Սեբաստիանը խաղում էր MLS-ում։
























































