«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին տեղափոխվել է «Սամպդորիա»։
Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը Ջենոան ներկայացնող ակումբ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Ընթացիկ մրցաշրջանում Սենսին «ներաձուրիների» կազմում մասնակցել է 12 հանդիպման, որոնց ընթացքում խփել է մեկ գոլ։