ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հաղորդում է Football Italia-ն:
35-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման», «Միլանը» և «Յուվենտուսը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Նշվում է, որ Նավասն այդքան էլ գոհ չէ իր կարգավիճակից և թիմում անընդհատ առաջին համարի փոփոխությունից:
Նավասի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ