«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 22-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Շատ կարևոր հաղթանակ դժվարին խաղում. մեզ խանգարեց սառած մարզադաշտը։ Թիմը շատ փորձեց, հավատաց մինչև վերջ։ Սա կարեւոր հաղթանակ է բարձր տեղերի համար պայքարը շարունակելու համար։ Գոհ եմ խաղացողների ջանքերից և արդյունքից։
Մենք սպասել ենք այս խաղին։ Փորձել ենք գործել տարբեր սխեմաներով՝ երեք պաշտպանով, չորսով։ Ի վերջո, մենք փոխեցինք սխեման և գնացինք ռիսկի: Նախկինում մետաղադրամը մեզ համար մի կողմ էր ընկնում, հիմա՝ մյուս կողմ։ Այսօր հասկացանք, թե ինչ է նշանակում հաղթանակ տանել։ Մեզ համար հեշտ չէր, բայց մենք 3 ոսկե միավոր վերցրեցինք։ Կարևոր է նաև այն, որ բաց չենք թողել։
Հիմա ֆուտբոլիստներն իրենց նկատմամբ վստահություն չունեն։ Այն, ինչ շրջապատում է նրանց, երբեմն վնասակար է: «Բարսայի» մարզաշապիկը 20 կգ-ով ավելի ծանր է, քան ցանկացած այլ ակումբում։ Բայց այսօր արևը ծագել է»,- մեջբերում է Չավիին AS-ը։
«Բարսելոնան» 35 միավորով 5-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: