Լոնդոնի «Արսենալը» շարունակում է աշխատել տրանսֆերային շուկայում՝ Բերնդ Լենոյի հնարավոր հեռանալու դեպքում երկրորդ դարպասապահ ձեռք բերելու հետ կապված։
«Զինագործների» ղեկավարները նման տարբերակ են տեսնում «Նյու Ինգլանդի» դարպասապահ Մեթ Թերների մեջ:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Արսենալը» յոթ միլիոն եվրոյի առաջարկ է արել ամերիկյան ակումբին։ Սպասվում է, որ առաջարկը կընդունվի եւ նոր մրցաշրջանից Թերները կխաղա լոնդոնցիների կազմում։
Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։