Վաղը` հունվարի 22-ին, կվերսկսվի Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
12-րդ մրցափուլը կմեկնարկի «Թիմ-Ագրո» — «Երևան ՖԱ» խաղով. մեկնարկը՝ 16:00-ին: 18:30-ին միմյանց դեմ կմրցեն «ՀՊՏՀ Երևանը» և «Ֆալկոնսը»
Խաղային երկրորդ օրվա (23.01) մեկնարկը կտրվի «Արարատ-Արմենիա» — «Ալաշկերտ» խաղով. սկիզբը՝ 14:00-ին:
Տուրի եզրափակիչ՝ «Արարատի Արաքս» — «Լոգիկոն» հանդիպումը կմեկնարկի ժամը՝ 16:15-ին:
Հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մուտքն ազատ է:
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև.