Դարպասապահ Ուգո Լյորիսը և «Տոտենհեմը» համաձայնության են եկել դարպասապահի պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու շուրջ, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կողմերը շուտով կստորագրեն փաստաթղթերը։
Դարպասապահի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Միաժամանակ, «Ռոման» հետաքրքրված էր դարպասապահի տեղափոխությամբ։
Լյորիսը «Տոտենհեմում» է հանդես գալիս 2012 թվականից, որտեղ տեղափոխվել է «Լիոնից» շուրջ 12 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
Հաղորդվում է նաև, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնի ծառայություններով: