41-ամյա իսպանացի մասնագետ Չավին, որը գլխավորում է «Բարսելոնան», խոսել է կատալոնական ակումբի՝ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը վաճառելու որոշման մասին.
«Դեմբելեն կարևոր է, բայց դա ակումբի որոշումն է, և մենք բոլորս համաձայն ենք դրա հետ. ես չեմ կարծում, թե նրա բացակայությունն ազդեց թիմի վրա»,- Չավիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Երեկ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողը չէր ընդգրկվել «Բարսելոնայի»՝ Իսպանիայի Գավաթի «Ատլետիկի» դեմ խաղի հայտացուցակում (2-3 լ.ժ.): Ավելի վաղ կատալոնական ակումբի տնօրենը հայտարարել էր, որ նրանք մտադիր են հրաժարվել Դեմբելեից արդեն այս հունվարին, քանի որ ֆուտբոլիստը չի ցանկանում բանակցություններ վարել պայմանագիրը երկարաձգելու շուրջ: