Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն պատրաստվում է դառնալ «Էվերտոնի» գլխավոր մարզիչը, հայտնում է The Telegraph-ը:
Կանավարոն, ինչպես նաև Ֆրենկ Լեմպարդն ու Ուեյն Ռունին, հարցազրույցներ կանցկացնեն անգլիական ակումբւ ներկայացուցիչների հետ:
Իտալացին ընդգրկվել է հավանական թեկնածուների կարճ ցուցակում։
Իտալացու վերջին աշխատավայրը չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբն էր (2017-2021 թթ.): Ակումբում աշխատելու ընթացքում նա համատեղել է գլխավոր մարզչի պաշտոնը Չինաստանի հավաքականում (2019 թ.)։