Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին տեղափոխվել է Ա Սերիա։
Իսպանացին վարձակալությամբ հանդես կգա «Ուդինեզեի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մարիի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստը «զինագործների» կազմում մասնակցել է երեք հանդիպման։