«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Մաքս Կիլմանը հայտնվել է ՄՅՈՒ-ի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է 90min պարբերականը։
ՄՅՈՒ-ն մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծն ու դիտարկում է Կիլմանին ձեռք բերելու հնարավորությունը։ «Կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում է նաև «Լայպցիգի» ֆուտբոլիստ Ամադու Այդարան։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Կիլմանը «գայլերի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։