«Բարսելոնան» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող են խաղալ «Աթլետիկի» հետ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում։
Հայտացուցակից բացակայում է Ուսման Դեմբելեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» կհեռացնի հիմնական թիմից ֆրանսիացուն, եթե նա չհամաձայնի երկարաձգել պայմանագիրը։ Ընդ որում, օգոստոսից հետո առաջին անգամ հայտացուցակում է ընդգրկվել հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, ով երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։

Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աթլետիկի» հաղթանակը գնահատում է 3․20 գործակցով, ոչ-ոքին՝ 3,35, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 2,30։
























































