Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարծիք է հայտնել իր թիմակից Կարիմ Բենզեմայի մասին։
«Կարիմը «Ռեալում» է 13 տարի։ Երբ ես եկա, ինձ ասացին, որ նա ակումբում է արդեն 10 տարի։ Նա 21 տարեկանում տեղափոխվեց «Ռեալ», ինչպես ես: Նրանք նաև ինձ հարցրին, թե արդյոք ես ուզում եմ հասնել նույն բանին, ինչ նա։ Ես դրական պատասխանեցի։
Բենզեման մեկն է, ումից կարելի է ամեն օր նոր բան սովորել մարզումների ժամանակ: Նա, հավանաբար, այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է։ Ինձ համար մեծ հաճույք է մարզվել նրա հետ և սովորել նրանից։
Հուսով եմ՝ մի օր կհասնեմ նրա մակարդակին, կանցկացնեմ նույքնան հանդիպում և կխփեմ այնքան գոլ, որքան նա»,- մեջբերում է 24-ամյա սերբին Blic-ը։
























































