Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուր Մելոն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Արսենալին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել բրազիլացուն, եթե «Արսենալը» խաղացողին վարձավճարով վերցնի 18 ամսով՝ նրա տրանսֆերը հետագայում գնելու տարբերակով։ Լոնդոնցիներն իրենց հերթին ցանկանում են Արտուրին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ 25-ամյա խաղացողը պատրաստ է այս տեղափոխությանը, սակայն այս պահին ոչինչ դեռ համաձայնեցված չէ։
Այս մրցաշրջանում Արտուրը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։