Money.co.uk-ը կազմել է Եվրոպայի լավագույն 32 մարզադաշտերի ցուցակը։
Դորտմունդի «Բորուսիայի» տնային մարզադաշտը ճանաչվել է լավագույնը (4,57 վարկանիշ)։ Երկրորդ տեղը կիսել են Բուխարեստի Ազգային մարզադաշտը, Բարսելոնայի Կամպ Նոուն, Մադրիդի Սանտյագո Բեռնաբեու, Քարդիֆի Միլենիում, Վարշավայի Ազգային մարզադաշտը և անգլիական Տոտենհեմ Արենան (բոլորը՝ 4,53 վարկանիշ): Ամենավատ մարզադաշտը ճանաչվել է «Կառլո Կաստելանին», որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում իտալական «Էմպոլին» (2.90)։