«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին ենթադրել է, թե ինչ է պետք իր ակումբին ՌՊԼ-ի չեմպիոն դառնալու համար։
«Բյուջեն նման լինի «Զենիթի» բյուջեին։ Հրաշքներ չեն լինում. ամենավատ բանը, որ ֆուտբոլում մտածել են, ֆինանսական ֆեյր-փլեյն է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման բյուջե։ Միգուցե մենք ընդհանրապես երբեք չեմպիոն չդառնանք։ Ֆուտբոլում լինելը՝ գերագույն ուրախություն է այն մարդկանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ:
Մենք ցանկանում ենք և՛ գավաթը, և՛ չեմպիոնությունը, բայց դա կարող է տեղի չունենալ։ Լավագույն ժամանակն այն է, ինչ ես անցկացնում եմ մարզադաշտում։
Մենք դաստիարակվել ենք Ցոյի ներքո։ Մեզ պետք չէ ամեն գնով հաղթանակ։ Մենք այդպիսին ենք։ Անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ»,- ասել է Գալիցկին Матч Премьер հեռուստաալիքի եթերում։