Չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բրենթֆորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հետաձգված հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Խաղի 71-րդ րոպեին մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը որոշել է փոխարինում կատարել. հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ է մտել պաշտպան Հարի Մագուայրը։
Այս արարքը չի գնահատվել պորտուգալացու կողմից՝ իրեն հանձնված բաճկոնը գետնին գցելով ու պահեստայինների նստարանների կողքի աստիճանին նստելով։
Ավելի ուշ նա վերցրել է բաճկոնը և կրել այն։ Ռոնալդուն նաև ակտիվ քննարկումների մեջ է եղել ինչ-որ մեկի հետ։
Հունվարի 22-ին ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՄՅՈՒ-ի հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ «Վեսթ Հեմի» հաղթանակը՝ 4,10։