Կամերունում ընթացող Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի են փլեյ-օֆֆի ևս երկու մասնակիցներ:
D խմբի վերջին խաղում Եգիպտոսի հավաքականը Աբդելմոնեմի խփած գոլի շնորհիվ հաղթեց Սուդանի ընտրանուն:
Մյուս խաղում Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Գվինեա Բիսաուի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Սադիքն ու Տրոստ-Էկոնդը:
Այսպիսով, Նիգերիայի հավաքականը 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Եգիպտոսի ընտրանին 6 միավորով գրավեց 2-րդ տեղը: