«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին պատմել է աճ գրանցելու իր ցանկության մասին.
«Եթե ցանկանում ես սովորել, կարծում եմ՝ միշտ տեղ կա ավելացնելու: Ես այսօր էլ եմ ցանկանում սովորել, ես դեռ ծարավ եմ տիտղոսների: Մենք հիանալի կոլեկտիվ ունենք «Չելսիում», սա լավ ակումբ է, որտեղ մենք կարող ենք շատ բաների հասնել:
Ամեն օր «Չելսիում» ես լսում եմ դարպասապահների մարզիչներին: Լսում եմ գլխավոր մարզչին՝ Թոմաս Տուխելին, որը հետաքրքիր փիլիսոփայություն ունի և ֆուտբոլի յուրատեսակ տեսլական: Ես ամեն օր աճ եմ գրանցում, չեմ զգում, որ ամեն ինչի հասել և որ սա իմ գագաթնակետն է: Գիտեմ, որ դեռ կարող եմ շատ բան տալ ակումբին և հավաքականին, և մտադիր եմ անել դա»,- Մենդիի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Երկուշաբթի սենեգալցի դարպասապահը ստացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակը՝ որպես 2021 թվականի լավագույն դարպասապահ:
























































