«Բարսելոնան» կողմնորոշվել է պահեստային տարբերակների հարցում, եթե չհաջողվի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչով և «Ռեալ Սոսյեդադի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակով։
21-ամյա Վլահովիչը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
22-ամյա Իսակը 24 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։