Լա Լիգայի 21-րդ տուրում «Բետիսը» 4-0 հաշվով ջախջախեց «Ալավեսին»։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Բորխա Իգլեսիասը, Սերխիո Կանալեսը և Խուանմին։ Իգլեսիասը դարձավ դուբլի հեղինակ։
«Բետիսը» վաստակեց 37 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։ «Ալավեսը» 17 միավորով 18-րդ տեղղում է։