Կամերունում շարունակվող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան C խմբի վերջին հանդիպումները։
Գաբոնի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Մարոկկոյի հետ։ Գաբոնի կազմում գոլի հեղինակ դարձավ Ջիմ Ալևինան, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիֆ Ագերը։ Մարոկկոյի գոլերը խփեցին Սոֆիան Բուֆալը և Աշրաֆ Հաքիմին։
Կոմորյան Կղզիները սենսացիոն կերպով 3-2 հաշվով հաղթեց Գանային։ Կոմորների գոլերը խփեցին Էլ-Ֆարդու Բեն Նաբուանը և Ահմեդ Մոգնին։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։
Գանայի հավաքականի կազմում 25-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ էր ստացել Անդրե Այուն։ Գանացիների գոլերը խփեցին Ռիչմոնդ Բոակեն և Ալեկսանդեր Ջիկուն։
Այսպիսով, Մարոկկոն յոթ միավորով խմբում գրավեց առաջին տեղը։ Գաբոնը հինգ միավորով երկրորդն է։ Վերը նշված հավաքականները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։