Իտալիայի Ա Սերիայի «Միլան» – «Սպեցիա» հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Սերան շատ է վրդովվել հանդիպման վերջնամասում թույլ տված իր սխալի համար։
Վերջին րոպեներին մրցավարը չեղարկել էր «ռոսոներիների» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասի գոլը՝ վերջինիս հարվածից անմիջապես առաջ սուլելով և տուգանային հարված նշանակելով միլանցիների օգտին, չնայած նրան, որ գնդակը մնացել էր նրանց մոտ։
Խաղից հետո մրցավարը ներողություն է խնդրել «Միլանից» և արտասվել հանդերձարանում։
Նրան մխիթարելու ու աջակցելու են գնացել միլանյան թիմի մի խումբ խաղացողներ՝ Զլատան Իբրահիմովիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Milan News-ը։