Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, անգլիական ակումբի մեծահարուստ սեփականատերերը «սերուցքայիններին» առաջարկել են 40 միլիոն եվրո։
«Արքայական» ակումբը ևս ցանկանում է բաժանվել բելգիացուց, քանի որ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջինիս չի ներառում իր հետագա պլանների մեջ։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Ռեալը» գործարքից ցանկանում է ստանալ նվազագույնը 50 միլիոն եվրո։