«Էվերտոնը» բանակցություններ կվարի Ուեյն Ռունիի և Ֆրենկ Լեմպարդի հետ, հայտնում է The Telegraph-ի լրագրող Սեմ Ուոլեսը:
Օրերս «Էվերտոնի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Ռաֆայել Բենիտեսին և այժմ զբաղված է իսպանացուն փոխարինող փնտրելով։
Թափուր պաշտոնի հավակնորդների թվում են ակումբի լեգենդ Ուեյն Ռունին, ով ներկայումս մարզվում է «Դերբին» և Ֆրենկ Լեմպարդը, ով 2021 թվականին «Չելսիից» հեռացվելուց հետո առանց աշխատանքի է:
Անգլիական ակումբը դիտարկում է նաև Ջենարո Գատուզոյի և Ռոբերտո Մարտինեսի թեկնածությունը։