«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է թիմի՝ Ռոմելու Լուկակուի խաղին հարմարվելու մասին իր կարծիքով։
«Նա առանցքային խաղացող է, և նրա վրա ճնշում միշտ կլինի: Ոչ ոք չի կարող ավելի շատ ճնշում գործադրել նրա վրա, քան ինքն է իր վրա: Մենք պետք է հավասարակշռություն գտնենք մեծ սպասումների ու ճնշման ֆոնին, որպեսզի նա միաժամանակ բավականաչափ հանգստանա ու ցուցադրի իր մակարդակը։
Չպե՞տք է արդյոք թիմի խաղը հարմարեցնել Լուկակուին։ Սա սխալ հարց է, քանի որ մենք խոսում ենք մեկ խաղացողի վրա կենտրոնանալու մասին։
Նա առանցքային խաղացող է, և մենք ցանկանում ենք, որ նա մնա այդպիսին, բայց մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուր խաղացողի։ Ֆուտբոլը թիմային մարզաձև է, ոչ թե խաղ, որտեղ 10 հոգի աշխատում են մեկի համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։