Իտալիայի մրցավարների ասոցիացիան ներողություն է խնդրել «Միլանից» Ա Սերիայի «Սպեցիայի» դեմ խաղում (1-2) մրցավար Մարկո Սերայի սխալի համար:
Հանդիպման վերջնամասում 1:1 հաշվի ժամանակ գոլի հեղինակ դարձավ «Միլանի» հարձակվող Ժունիոր Մեսիասը, սակայն մրցավար Մարկո Սերան սուլեց բրազիլացու հարվածից 1 վայրկյան առաջ` Անտե Ռեբիչի նկատմամբ խախտման պատճառով և չհաշվեց գնդակը:
Դա առաջացրել է տանտերերի դժգոհությունը, քանի որ մրցավարը կարող էր թույլ տալ խաղը շարունակել։ Կարճ ժամանակ անց «Սպեցիան» խփեց հաղթական գոլը։
Ինքը՝ Սերան, նույնպես ներողություն է խնդրել ակումբից։ Այնուամենայնիվ, նա առաջնությունում առնվազն երկու տուրով կհեռացվի աշխատանքից։