«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ֆուտբոլի զարգացման վերաբերյալ իր մտքերով։
«Մենք նախկինի պես ֆուտբոլ չենք նայում: 90 րոպե չենք կարողանում հետևել հանդիպմանը. այժմ կան սոցիալական ցանցեր։
Մենք ժամանակ չենք կորցնում խաղադաշտում խաղացողի գործողություններին նայելով, տեսնում ենք միայն գոլ խփողի անունը ու հաջորդ օրը բոլորը նրան լավագույնն են համարում։
Ինձ հետ դա արդեն պատահել է՝ ես լավ խաղ չցուցադրեցի, բայց գոլ խփեցի և ինձ համարեցին լավագույնը։ Ես չեմ սիրում նման ֆուտբոլ, բայց ապագայում դա ավելի ու ավելի հաճախ է լինելու։ Ֆուտբոլը դարձել է սպորտ, որտեղ մենք տեսնում ենք միայն վիճակագրություն։ Դուք պետք է հարմարվեք դրան»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում AS-ը։