Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Twitter-յան իր էջում մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ռեալի» դեմ հանդիպման արդյունքը (1:0):
«Ուրախ եմ, որ այս ակումբի մի մասնիկն եմ: Առա՛ջ «Ատլետիկո»: Հպարտ եմ , որ հնդկացի եմ»,- գրել է Մորատան:
Orgulloso de pertenecer a este club!! Orgulloso de ser un indio!! Hoy como siempre y más que nunca, FORZA ATLETI!! pic.twitter.com/Fa6hu6aAhf
— Álvaro Morata (@AlvaroMorata) February 1, 2020
Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը Մադրիդի «Ռեալի» սան է:
Հավելենք, որ այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմը վաստակեց 46 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: