«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտարարել է, որ մտադիր չէ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մշտական հիմունքներով թիմի ավագ նշանակել։
«Այժմ ես ավագին փոխարինելու պատճառ չեմ տեսնում։ Հարի Մագուայրը մինչ այժմ եղել է ավագ, և քանի դեռ նա գործողության մեջ է, նա կկրի ավագի թևկապը: Եթե նա չխաղա, նրան կփոխարինի մեկ ուրիշը։ Դա կարող է փոխվել խաղից խաղ՝ կախված նրանից, թե ով է խաղադաշտ դուրս գալիս»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (0:1) հագել է ավագի թեւկապը՝ փոխարինելով վնասվածք ստացած պաշտպան Հարի Մագուայերին։