Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պարտվեց «Չելսիին» (0-1): Երկու խաղերի հանրագումարով (0-3) կապույտները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։
Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Չեսթերֆիլդը» խաղից հետո որոշել է կատակել «Տոտենհեմի» հասցեին։ Բանն այն է, որ հունվարի սկզբին «Չելսին» այս թիմի հետ խաղում էր Անգլիայի գավաթի խաղարկությունում։ Հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով՝ հօգուտ լոնդոնցիների։
Չեսթերֆիլդի ներկայացուցիչները հեգնանքով են արձագանքել այն փաստին, որ «Տոտենհեմը», ի տարբերություն իրենց, չկարողացավ գրավել «Չելսիի» դարպասը։
«Դե ինչ, ոչ բոլորն են ունակ գոլ խփել Եվրոպայի չեմպիոններին»,- գրել է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Well, not everyone can score against the European Champions… 😉#Spireites https://t.co/TDGRHndY9z pic.twitter.com/QD9jmAjnq3
— Chesterfield FC (@ChesterfieldFC) January 12, 2022