Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հանդիպեցին «Աթլետիկոն» ու «Աթլետիկը»։
«Աթլետիկը» 2-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Հանդիպման հաշիվը հանդիպման 62-րդ րոպեին (ինքնագոլ) բացեց բիլբաոյի ակումբի խաղացող Ունայ Սիմոնը։ Հանդիպման 77-րդ րոպեին Յերայ Ալվարեսը և 81-րդ րոպեին Նիկոլաս Ուիլյամսն արդեն գրավեցին մրցակցի դարպասը։ Եզրափակիչում «Աթլետիկը» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։
























































