Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» դիմակայության առաջին խաղում ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ:
Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Թիմերի պատասխան խաղը կկայանա հունվարի 20-ին:
Հիշեցնենք, որ դիմակայության հաղթողը եզրափակիչում կմրցի «Չելսիի» հետ:
























































