«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանություն է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ 2-3 խաղից հետո։
«Միշտ ցավոտ է պարտվելը, բայց ես հպարտ եմ թիմով: Մենք իսկապես լավ խաղացինք: Մենք ցանկանում էինք գերակայել և տիրել գնդակին, արդյունքում ավելի լավ խաղացինք։
Մենք չկարողացանք դիմակայել նրանց հակագրոհներին, բայց ես հպարտ եմ թիմով։ Երևում է, որ մենք մեծ աշխատանք ենք կատարում, թիմը համախմբված է, և հուսով ենք, որ արդյունքները շուտով կգան։
Պետք է շտկենք մի քանի բան, բայց ես նույնպես գոհ եմ այն ամենից, ինչ անում ենք: Գիտեինք, որ սպասելու են ու հակագրոհելու, բայց չպետք է հեշտությամբ բաժանվեինք գնդակից։ Ափսոս, որ չհասանք եզրափակիչ։
Մենք աճում ենք, և մեր աշխատանքի պտուղները տեսանելի են անզեն աչքով: Մեկ ամիս առաջ թվում էր, թե առջևում դեռ երկար ճանապարհ կա, բայց հիմա ավելի մոտ ենք նպատակին։ Վստահ եմ` կարող ենք պայքարել ցանկացած թիմի հետ», Արաուխոյի խոսքրն է փոխանցում Sport.es-ը :