Անգլիական «Նյուքասլը» հավակնություններ ունի «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգի նկատմամբ, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Անգլիական ակումբը շարունակում է տրանսֆերային փնտրտուքները և պաշտպանության կենտրոնը ուժեղացնելու համար որոնում է փորձառու ֆուտբոլիստ:
Սմոլինգը այն խաղացողներից մեկն է, որը «Նյուքասլի» կարծիքով կհաղորդի անհրաժեշտ որակ թիմի պաշտպանական գծին:
Անգլիացի 32-ամյա պաշտպանը «Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: