«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը դարձել է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության` Էլ Կլասիկոյի պատմության ամենատարեց խաղացողը։
Չորեքշաբթի երեկոյան բրազիլացին 38 տարեկան 251 օրական հասակում մասնակցել է Էլ Կլասիկոյին։
Ալվեշը գերազանցեց «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Խոսե Պինտոյի ռեկորդը (38 տարեկան 159 օրական)։
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» 3-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։