Կամերունում շարունակվող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում Գամբիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Մավրիտանիային։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 10-րդ րոպեին խփեց Աբլի Ջալլոուն։ Հատկանշական է, որ մինչ այժմ կայացած 11 խաղերից 8-ը ավարտվել են միևնույն՝ 1-0 հաշվով։
Ժամը 23։00-ին կմեկնարկի Հասարակածային Գվինեա-Կոտ դ’ Իվուար հանդիպումը։
























































