Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդուն, ով վերջերս է դարձել «Կրուզեյրոյի» սեփականատերը, խոսել է իր նոր ակումբում տիրող իրավիճակի մասին։
Ռոնալդոյի տեղեկություններով՝ իր ակումբը ֆինանսական խորը ճգնաժամի մեջ է։
«Կրուզեյրոյում» ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ես պատկերացնում էի: Ակումբն այժմ նման է հիվանդի, ով երկար ժամանակ շատ ծանր հիվանդ է: Այնուամենայնիվ, ես հավատում և հույս ունեմ, որ մենք կփրկենք ակումբը: Ես չեմ պատրաստվում հանձնվել: Ակումբը շատ պարտքեր ունի, մենք հիմա շատ դժվար ժամանակաշրջան պետք է անցնենք։
Երկրպագուների աջակցությամբ մեր թիմը նախատեսում է կարգի բերել թղթերը, լավ ֆունկցիոներներ ներգրավել ակումբ և մարել բոլոր պարտքերը: Ի վերջո, սա չի կարող հավերժ տևել»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։
Հիշեցնենք, որ բրազիլացին վճարել է մոտ 70 միլիոն եվրո «Կրուզեյրոյի» վերահսկիչ փաթեթի համար։