«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը լուսանկարվել է GQ ամսագրի փետրվարյան թողարկման շապիկի համար:
View this post on Instagram
29-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման և դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Եգիպտացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023 թվականին: Transfermarkt-ը ֆուտբոլիստին 100 մլն եվրո է գնահատում: Երեկ՝ հունվարի 11-ին,լ Մոհամեդը մասնակցեց Աֆրիկայի ազգերի Գավաթի՝ Նիգերիայի դեմ առաջին տուրի խաղին (0-1);
«Լիվերպուլն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 20 խաղից հետո վաստակելով 42 միավոր: