Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոյի նկատմամբ, հաղորդում է TNT Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը և արդեն սկսել է բանակցությունները տեղափոխության շուրջ։
20-ամյա Դանիլոն «Պալմեյրասում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 83 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել հինգ գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
























































