«Լացիոն» շարունակում է հետևել «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, հայտնում է Football Italia-ն:
Նշենք՝ «Լացիոն» գլխավորում է Մաուրիցիո Սարին, որը նախկինում կոնֆլիկտ ուներ Արիսաբալագայի հետ «Չելսիում»: Սարին 2018/19 մրցաշրջանում գլխավորեց «Չելսին»: Լիգայի Գավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչ խաղում իտալացին 11-մետրանոց հարվածաշարից առաջ ցանկացավ փոխարինել Կեպան, որն, իբրև, վնասվածք էր ստացել, բայց իսպանացի դարպասապահը հրաժարվեց փոխարինվել՝ ասելով ,որ իր հետ ամեն ինչ կարգին է: Արդյունքում «Չելսին» պարտվեց 11-մետրանոցներով, իսկ Արիսաբալագան իր պահվածքի համար մեկ խաղ բաց թողեց: Նա նաև ներողություն խնդրեց մարզչից:
Կեպայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա 4 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 2 գնդակ:
























































