«Նյուքասլը» համաձայնեցրել է «Բարնլիի» հարձակվող Քրիս Վուդի տրանսֆերի պայմանները։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» 30-ամյա նորզելանդացու տրանսֆերի համար կվճարեն 28 միլիոն եվրո․ այս գումարը նրա պայմանագրում նշված է որպես փոխհատուցում։
Հունվարի 12-ին ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, որից հետո նրա հետ կկնքվի 3 տարվա պայմանագիր։ Նա ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 17 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը պատրաստ է նաև 50 մլն եվրո վճարել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի տրանսֆերի դիմաց։
























































