Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մեյտլենդ-Նայլսը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա»։
Անգլիացի ֆուտբոլիստը հռոմեական ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նոր ակումբում Մեյտլենդ-Նայլսը հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստի և լոնդոնյան ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։