Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է հաջորդ մրցաշրջանում մնալ նեապոլիտանական ակումբում:
«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է դիտարկել մասնագետի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, եթե նա որևէ հաջողության հասնի «Նապոլիի» հետ:
Հիշեցնենք, որ վերջերս «Նապոլին» Գատուզոյի ղեկավարությամբ հաղթեց «Յուվենտուսին»: