Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է մերձմոսկովյան «Խիմկին»։
Ըստ աղբյուրի՝ «Խիմկին» ՌՊԼ-ն ներկայացնող միակ ակումբն է, որը հետաքրքրված է Կոկորինի ծառայություններով։ Հիշեցնենք, որ այդ ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։