«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բացատրել է, թե ինչու է գլխավորել լոնդոնյան ակումբը.
«Ես երկու տարվա պայմանագիր եմ կնքել. այս որոշումը կայացրել ենք ակումբի ղեկավարության հետ միասին։ Ես մարզիչ չեմ, ով երկար տարիների պայմանագրեր է կնքում։ Դա արդարացի չէ, քանի որ ես լավ գիտեմ, որ ես բարձրակարգ մարզիչ եմ՝ այս ակումբի համար մեծ աշխատավարձով։ Կարճ պայմանագիրն ինձ համար խնդիր չի լինի՝ ընդամենը մեկ տարի է մնացել։
Ցանկանում եմ բարելավել իրավիճակը «Տոտենհեմում». ես ուրախ եմ աշխատել այս կազմի հետ, քանի որ այն ինձ մեծ հնարավորություններ է տալիս:
Բայց միևնույն ժամանակ ակումբը պետք է իմանա, թե ինչպես եմ ես տեսնում իրավիճակը, պետք է տեղյակ լինի, թե ինչ կարծիք ունեմ և հատկապես՝ որն է մեր նպատակը»,- մեջբերում է մասնագետին Sky Sports-ը։
























































