«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակվող Մեմֆիս Դեպայը և պաշտպան Սերժինյո Դեստը պատրաստ են Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Գրանադայի» հետ խաղին։
Դեպայը մկանային վնասվածք էր ստացել դեկտեմբերի առաջին կեսին և այդ ժամանակից ի վեր հասանելի չէր մարզչական շտաբին։ Դեստը նույնպես դուրս է մնացել թիմից՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։ Նա ուրբաթ օրը վերսկսել է մարզումները։ «Գրանադա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։

























































