Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակնկալում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կտեղափոխվի «Բարսելոնա»։
Լրագրող Խորխե Ռամոսի կարծիքով՝ Պերեսի նպատակն է մրցակցություն սկսել նորվեգացու և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի միջև, ով ՊՍԺ-ից, ամենայն հավանականությամբ, պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Նշվում է, որ Պերեսն այս դիմակայությունում տեսնում է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության նոր տարբերակ, որից երկու թիմերն էլ կոմերցիոն օգուտներ կստանան։
Հոլանդն ավելի վաղ ոչ պաշտոնապես հաստատել էր, որ կարիերան կշարունակի Իսպանիայում։
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «մեղուների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։
























































