Անգլիական «Դերբիին», որը ֆինանսական դժվար ժամանակշրջան է ապրում, կարող է փրկել «Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայք Էշլին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, գործարարը պատրաստում է 50 միլիոն ֆունտ ստեռլինգ առաջարկ ակումբը ձեռք բերելու համար և արդեն նախնական բանակցությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ։
Սպասվում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում պետք է լուծվի ակումբի սեփականատերերի փոփոխության հարցը։ Բացի այդ, Էշլին մտադիր է գնել նաև Derby Pride Park մարզադաշտը։
Այս պահին «Դերբին» 11 միավորով զբաղեցնում է Չեմպիոնշիփի վերջին՝ 24-րդ հորիզոնականը։ Նշենք, որ Ուեյն Ռունիի թիմը 7 հաղթանակ ունի, սակայն պարտքերի պատճառով մեկ անգամ չէ, որ միավորներ են հանվել թիմից։
























































